Աննա Վարդապետյանը Նիկոլի ցուցումով քաղաքական հետապնդման կարևոր գործիք է դարձել․ Մինասյան
ՔՊ-ն փորձում է բեմադրություն կազմակերպել՝ ցույց տալու մեր երկու գործընկերների «հանցավոր» արարքները։
Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ այս միջնորդություններում իրավաբանության հետ կապ չունեցող, անհեթեթ հայտարարություններ են։
«Տեքստերին ծանոթանալով՝ կարմիր գծով տեսնում ենք այս իշխանության միտումը՝ քաղաքական հետապնդում սկսելու»,- ասաց Մինասյանը։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ բազմաթիվ դրվագներում, հատկապես՝ Սեյրան Օհանյանի գործով, քաղաքացիաիրավական գործերին փորձում են քրեաիրավական երանգ տալ։
«Եվ այստեղ Աննա Վարդապետյանը Նիկոլի ցուցումով քաղաքական հետապնդման կարևոր գործիք է դարձել»,- նշեց Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: