Բացահայտվել են գլխացավերի ամենատարածված պատճառն ու դրանցից ազատվելու ուղիները

Բացահայտվել են գլխացավերի ամենատարածված պատճառն ու դրանցից ազատվելու ուղիները

Լարվածությունը գլխացավի ամենատարածված ձևն է և առավել հաճախ առաջանում է սթրեսի և հուզական գերլարվածության պատճառով: Այս մասին KP.RU-ին տված հարցազրույցում խոսել են նյարդաբաններ Իննա Ֆիլատովան և Սվետլանա Սերգեևան։

Նյարդաբանների խոսքերով՝ լարվածության գլխացավերը առաջնային գլխացավեր են, այսինքն՝ դրանք չեն առաջանում վնասվածքներից կամ հիվանդություններից:

Ֆիլատովան այս տեսակի ցավի հիմնական պատճառն անվանել է երկարատև սթրեսը, որը պահպանվում է երկու-երեք շաբաթ:

Բժիշկը նշել է, որ լարվածության ցավի ժամանակ սովորաբար ի հայտ է գալիս քունքերի և գլխի հետևի մասում կծկման զգացողություն։

Սերգեևայի խոսքով՝ նման գլխացավեր ամենից հաճախ հանդիպում են «մենեջերի» կամ «արդյունավետ աշխատողի» համախտանիշ ունեցող մարդկանց մոտ։

Նման մարդիկ, ըստ նյարդաբանի, բարեխղճորեն ու պատասխանատվությամբ են մոտենում ցանկացած գործի, բայց եթե նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվում, նրանք ունենում են ինքնավար փոփոխություններ՝ գլխացավ, արագ զարկերակ ու սրտի բաբախյուն, անհանգստություն և անքնություն։

Նաև, ըստ Ֆիլատովայի, լարվածության գլխացավեր կարող են առաջանալ համակարգչի մոտ երկար աշխատելուց կամ մի քանի ժամ վարելուց հետո՝ մեջքի և պարանոցի անհարմար դիրքի պատճառով։