Ֆրանսիայում տաքսիստները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ

Ֆրանսիայում տաքսիստները բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ

Ֆրանսիայի մայրաքաղաքի շրջանից և հարակից դեպարտամենտների մի քանի հարյուր տաքսիստներ հավաքվել են Փարիզում՝ Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության շենքի դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու վառելիքի գների աճի դեմ. հայտնում է France Presse-ը։

Ակցիայի մասնակիցները պահանջել են վերադարձնել վառելիքի ԱԱՀ-ն 5,5 տոկոսի մակարդակ, որը ներկայում կազմում է 10 տոկոս, սահմանել լողացող հարկ էներգակիրների ներքին սպառման համար և աջակցել էլեկտրամոբիլներին անցում կատարելու հարցում։


Տաքսիստների արհմիության ներկայացուցիչ Պասկալ Շալիտայի խոսքով՝ նախկինում ինքը բենզինի վրա ծախսել է օրական 20 եվրո, իսկ հիմա՝ 35, դա ստացվում է ամսական 450 եվրոյով ավելի ծախս։

Տաքսիստների ակցիաներ են անցկացվել նաև Նանտում և Բորդոյում։

Անցած շաբաթ երկրում վառելիքի գները հասել են պատմական առավելագույնի, դիզելային վառելիքը թանկացել է մեկ լիտրի դիմաց մինչև 2,1165 եվրո, SP95 բենզինը՝ 1,9670 եվրո, Super SP95-ը՝ 2,0042 եվրո։