Աննա Հակոբյանն իր «ախռաննիկին» նշանակել տվեց ՊՊԾ պետ, իսկ օգնականին՝ Փաշինյանի արարողակարգի պետ

Աննա Հակոբյանն իր «ախռաննիկին» նշանակել տվեց ՊՊԾ պետ, իսկ օգնականին՝ Փաշինյանի արարողակարգի պետ

Եսթեր Սահակյանն այսօր նշանակվել է Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատու։ Այդ մասին համապատասխան որոշումն այսօր ստորագրել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, այս պաշտոնը թափուր էր մնացել սույն թվականի հունվարի 30-ից, երբ Փաշինյանն ազատել էր Սուրեն Վարոսյանին իր արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։ Mediahub-ը գրել էր, որ Վարոսյանի ազատման պատճառը Փաշինյանի մարզային այցերն ու այդ այցերի ժամանակ տեղի ունեցած կախիչ-ցնցուղ սկանդալներն են եղել։ 

Նկատենք, որ Եսթեր Սահակյանը մինչ այդ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի օգնականն էր, և, բնականաբար, Աննա Հակոբյանն էլ ասել կամ ոչ ֆորմալ առումով իր օգնականին նշանակել է իր ամուսնու մոտ արարողակարգի պատասխանատու։ Ուշագրավն այն է, որ սրանից մի քանի օր առաջ էլ Փաշինյանի որոշմամբ ՊՊԾ աշխատակից Արթուր Գասպարյանը, որը Աննա Հակոբյանի «ախռաննիկն էր», նշանակվեց ՊՊԾ պետ, որի պաշտոնն էլ թափուր էր մնացել 2023 թվականի սեպտեմբերից, երբ Փաշինյանը իր կառավարական ամառանոցի մոտ գտնվող «Դվին» հյուրանոցի տանիքից արձակված հրավառության ձայներից սարսափած՝ զայրացել էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի վրա ու նրան ազատել պաշտոնից։

Ու ստացվեց այնպես, որ այս երկու ազատումներից մի քանի ամիս անց Աննա Հակոբյանի «ախռաննիկը» նշանակվեց Նիկոլ Փաշինյանի «ախռանայի պետ», իսկ օգնականը՝ արարողակարգի պետ։ Փաշինյանի տիկինը, որ այս երկրում իրեն ավելի արտոնյալ է զգում, քան իր ամուսինը, այս նշանակումներն անում է՝ թերևս ամուսնուն իր կողմից տոտալ վերահսկողության տակ պահելու համար։

Վահե Մակարյան