Գաբրիել Սարգսյանը 2-րդ հորիզոնականում է. Շախմատի ԵԱ

Գաբրիել Սարգսյանը 2-րդ հորիզոնականում է. Շախմատի ԵԱ

Սլովենիայի Բրեժիցե քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունունում այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները:

Երկրորդ տեղում ընթացող Գաբրիել Սարգսյանը հանդիպեց միանձյա առաջատար Մատիաս Բլյուբաումի հետ: Կողմերը 12-րդ քայլին գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: 

Գերմանացի շախմատիստը 7 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, իսկ մեր հայրենակիցը հետապնդում է նրան: Նրանց հաջորդում են 11 շախմատիստ, որոնք վաստակել են 6-ական միավոր: Վերջիններից թվում է նաև մեր գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որն ընթացիկ պարտիայում հաշտություն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Լագարդի հետ:

Այսօր հաղթական էր մեր շախմատիստ Մանուէլ Պետրոսյանի համար, որը վաստակելով 5,5 միավոր, հավասարվեց իր հայրենակիցներ Հայկ Մարտիրոսյանին ու Շանթ Սարգսյանին: 

Մեր հենց այս հնգյակն էլ կպայքարի մեդալների համար, քանի որ առաջնության ավարտին մնացել է ընդամենը երեք փուլ: Վաղը 9-րդ տուրի օրն է: