Սահմանափակումներ օդանավակայաններում․ ՌԴ-ն անօդաչուների զանգվածային գրոհի է ենթարկվել

Սահմանափակումներ օդանավակայաններում․ ՌԴ-ն անօդաչուների զանգվածային գրոհի է ենթարկվել

Մայիսի 6-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի շրջանների երկնքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 105 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Բրյանսկի մարզի տարածքում ոչնչացվել է 32 անօդաչու թռչող սարք։ Վորոնեժի մարզի վրայով խոցվել է 22 անօդաչու թռչող սարք, իսկ Մոսկվայի մարզում՝ 19։

Տասը անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Պենզայի մարզում, ինըը՝ Կալուգայի մարզում և վեցը՝ Բելգորոդի մարզում։ Լիպեցկի և Սամարայի մարզերում ոչնչացվել է երկու անօդաչու թռչող սարք, իսկ Վլադիմիրի, Կուրսկի և Ռոստովի մարզերում՝ մեկական։

Անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով, Ռուսաստանի հինգ օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա։ Գիշերը մայրաքաղաքի օդային հանգույցների գործունեության սահմանափակումների պատճառով այլ քաղաքներից Մոսկվա թռչող առնվազն տասը ինքնաթիռ վերահասցեավորվել են Նիժնի Նովգորոդի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում վայրէջք կատարելու համար։