Բժիշկը զգուշացրել է գիշերային աշխատանքի առողջական ռիսկերի մասին

Բժիշկը զգուշացրել է գիշերային աշխատանքի առողջական ռիսկերի մասին

Գիշերային աշխատանքը, անկանոն գրաֆիկը և անընդհատ արտաժամյա աշխատանքը կարող են լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը, այդ թվում՝ մեծացնելով հիպերտոնիայի, սրտի իշեմիկ հիվանդության և ինսուլտի զարգացման ռիսկը, «RuNews24.ru»-ին ասել է ընտանեկան բժիշկ և թոքաբան Մարատ Ֆարախովը։

Նրա խոսքով՝ այն կարող է նաև խաթարել ցիրկադային ռիթմերը, ինչը բացասաբար է անդրադառնում ինքնավար նյարդային համակարգի և հորմոնալ մակարդակի վրա։

«Երկար գիշերային հերթափոխով աշխատողները զգալիորեն ավելի բարձր ռիսկ ունեն միոկարդի ինֆարկտի և այլ լուրջ սրտանոթային հիվանդությունների։ Բացի այդ, անկանոն գրաֆիկը խաթարում է նյութափոխանակության նորմալ գործընթացները։ Գիշերային հերթափոխով աշխատողները, ավելի հավանական է, որ տառապեն քաշի ավելացումից, ինսուլինային դիմադրողականությունից և 2-րդ տիպի շաքարախտի զարգացման բարձր ռիսկից», - զգուշացրել է Ֆարախովը։

Բժիշկը նշել է, որ անկայուն ամենօրյա ռեժիմը կարող է նաև մարսողական խնդիրներ առաջացնել՝ անկանոն սննդի պատճառով։ Նա նշել է նաև այլ բացասական ազդեցություններ՝ տագնապային խանգարումների, դեպրեսիայի և հուզական գերհոգնածության ռիսկը, քնի խանգարումներն ու որոշակի տեսակի քաղցկեղի, մասնավորապես՝ կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի աճը։