Վիտամին D-ն պաշտպանո՞ւմ է կորոնավիրուսից

Վիտամին D-ն պաշտպանո՞ւմ է կորոնավիրուսից

Թեեւ վիտամին D-ի ընդունման մասին հաճախ էին խոսում համավարակի վաղ շրջանում, այն չի նվազեցնում ոչ COVID-19-ի, ոչ էլ այլ շնչառական վարակների վտանգը, ցույց են տվել երկու նոր կլինիկական հետազոտությունները. գրում է med.news.am-ը: 

Երկու հետազոտությունները, որոնցից մեկն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, իսկ մյուսը՝ Նորվեգիայում, պարզել են, որ մեծահասակների համար վիտամին D-ի մակարդակի բարձրացումը համավարակի ժամանակ չի օգնել պաշտպանվել շնչառական վիրուսներից։ Հետազոտությունները հրապարակվել են BMJ ամսագրում: 

Հետազոտության սկզբում մասնակիցների մոտ կեսը թեստավորվել է, որի ժամանակ ստուգվել է վիտամին D-ի մակարդակը։ 86 տոկոսի մոտ նկատվել է ցածր մակարդակ։  Հետազոտության մնացած մասնակիցները չեն թեստավորվել եւ հավելումներ չեն ընդունել:

Անկախ չափաբաժնից՝ հետազոտողները ոչ մի տարբերություն չեն տեսել ախտորոշված ​​սուր շնչառական վարակների կամ COVID-19-ի հաստատված դեպքերի մեջ։ 

Հետազոտողները նաեւ ոչ մի ազդեցություն չեն հայտնաբերել սուր շնչառական վարակների կամ COVID-19-ի հաստատված դեպքերում։