ՔՊ-ի անգործության արդյունքում Սյունիքի ապագան վտանգված է 

ՔՊ-ի անգործության արդյունքում Սյունիքի ապագան վտանգված է 

2018-ից Կապան խոշորացված համայնքը ղեկավարող Գեւորգ Փարսյանն ասում է, որ քաղաքն ու 18 գյուղական բնակավայր պատերազմից հետո դարձել են սահմանապահ․ հիմա ադրբեջանական դիրքերից հայկական բնակավայրերը գտնվում են 1-ից մինչեւ մի քանի կմ հեռավորության վրա, իսկ Կապանը, ավելի կոնկրետ՝ դրա արդյունաբերական թաղամասն ու օդանավակայանը, թշնամու հենակետերից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա են։

Փաշինյանի և թիմի գործունեության արդյունքում Արցախի մեծ մասն այսօր օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից՝ Շուշիում ծածանվում է ադրբեջանական դրոշը, իսկ Սյունիքի անվտանգությունն ավելի է վատթարացել: Եթե Սյունիքում տեղակայված չլինեին ռուսական զորքերը, ապա թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց էր գրավել Սյունիքն ու ՔՊ-ն լուռ հետևելու էր այդ գործընթացին:

Սյունիքը Հայաստանի անվտանգության ողնաշարն է. կորցնել Սյունիքը կնշանակի կորցնել հայկական պետականությունը: ՔՊ-ին այդպիսի բարդ հարցերը, իհարկե, չեն հետաքրքրում՝ նրանք վայելում են պաշտոնները, ֆինանսական հոսքերն են ավելացնում և ամեն ինչ անում են իշխանության ղեկին մնալու համար, այդ թվում գերտերություններին ամեն հարցում «այո» ասելով:

Արցախը հայաթափելուց հետո Բաքուն և Անկարան թիրախավորելու են Սյունիքն ու փորձեն Զանգեզուրի միջանցք ստեղծել ռազմական ուժով: ՔՊ-ին հեռացնելու պարագայում միայն հնարավոր կլինի Սյունիքն ու Արցախը փրկել՝ դրանք թողնելով հայկական հսկողության տակ:

Արցախն ու Սյունիքը մեկ միասնական, փոխլրացնող անվտանգային համակարգեր ունեն. Սյունիքն Արցախի թիկունքն է և հակառակը: Այսօր Սյունիքի անվտանգության թիվ մեկ երաշխավորն այնտեղ տեղակայված ռուսական բանակն է և Իրանի կոշտ դիրքորոշումը՝ թուրք-ադրբեջանական տանդեմին զսպելու առումով:

Վահրամ Բագրատյան