Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների անհրաժեշտությունը

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների անհրաժեշտությունը

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են Կրեմլից։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ալիևի բանակցությունների արդյունքներին։

Բացի այդ, Պուտինն ու Ալիևը քննարկել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման աշխատանքներ սկսելու և ԼՂ շուրջ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը։