Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց փայլուն հաղթանակով

Բռնցքամարտիկ, Տոկիոյի Օլիմպական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի մեկնարկում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչի նկատմամբ:
3 ռաունդում էլ Բաչկովը մեծ առավելություն ունեցավ և հաղթանակի շնորհիվ դուրս եկավ ԵԱ-ի քառորդ եզրափակիչ, հայտնում է armsport.am-ը։
Եվս մեկ հաղթանակ ու Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ կնվաճի: