Արտակարգ դեպք՝ Երևանում. երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում

Արտակարգ դեպք՝ Երևանում. երկաթե էլեկտրասյունը հիմքից պոկվել ու հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում

Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցի թիվ 150 հասցեի հարևանությամբ երկաթե էլեկտրասյունը հիմքից կոտրվել և կախվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, էլեկտրասյունը բարեբախտաբար չի ընկել այդ պահին նշված վայրով անցնող, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վրա, քանի որ էլեկտրալարերը պահել են: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ նախ ստեղծվել էր արհեստական խցանում, և նշված վայրում բախվել էին 2 ավտոմեքենաներ, բարեբախտաբար այդ վթարով տուժածներ չկան, և պարեկները կարգավորում էին երթևեկությունը, մինչև օպերատիվորեն ժամանած «Երքաղլույս»-ի աշխատակիցները մոտ 1 ժամ աշխատանքներ կատարելուց հետո ճանապարհը բացվեց: