Փաշինյան, «Արցախը Հայաստան էր և վերջ», ու՞ր ես․ արցախցիներ

«Խաղաղության պայմանագիրը ինչպե՞ս է պատկերացնում՝ Արցախը Ադրբեջանի կազմում. Ադրբեջանի կազմում միայն Նիկոլը կարող է ապրել»։ Այս մասին MediaHub.am-ի Ստեփանակերտում արված հարցախույզի ընթացքում նշում էին արցախցիները։

Նրանց դիտարկմամբ՝ Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Արցախի հայաթափումը, նոր ցեղասպանությունը.

«Արցախը երբեք չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, հերթով բոլոր ստրատեգիական բարձունքները տալիս են, Բրյուսելում, Մոսկվայում հանդիպումներից հետո ամեն օր տարածք են տալիս, մնում է միայն Ստեփանակերտը, այն էլ շրջափակափաման մեջ, արցախցին կրակի մեջ է»,- նշում էին հարցախույզի մասնակիցները։

Նրանք Փաշինյանին հիշեցնում էին Արցախում հնչեցրած իր հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

«Ապագա կա ոչ։ Ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, բա ինչո՞ւ չի գալիս ժողովրդին ասի ՝ այսպես, այնպես ․․․Ինչո՞ւ չի գալիս այստեղ, երես չունի, չի գալիս, որովհետև նրան այստեղ չեն սպասում․ ազգի դավաճան է»,- նշում էին արցախցիները։