Ճապոնիան կրկին ընդգծել է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունը

Ճապոնիայի ներկայիս կառավարությունը հույս ունի խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ և վերջնականապես «լուծել հյուսիսային տարածքների հետ կապված խնդիրը»։
Տոկիոյի նման ցանկության մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան երկրի խորհրդարանում հիմնական ելույթի ժամանակ, հայտնել է Kyodo գործակալությունը։
«Ճապոնա-ռուսական հարաբերությունները ծանր վիճակում են, բայց մեր երկիրը կշարունակի ձգտել լուծել տարածքային խնդիրն ու խաղաղ պայմանագիր կնքել», - ասել է Իշիդան՝ ելույթ ունենալով պատգամավորների ներկայությամբ:
Նոյեմբերի սկզբին նման դիրքորոշում էր հայտնել նաև Ճապոնիայի ԱԳՆ նոր ղեկավար Տակեշի Իվայան։ «Ինչ վերաբերում է Կուրիլյան կղզիներին, մենք մտադիր ենք սկզբունք պահպանել կղզիների կարգավիճակի խնդրի լուծման ուղղությամբ։ Ճապոնիայի՝ Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու քաղաքականությունը չի փոխվել»,- նշել է դիվանագետը։
Ավելի վաղ Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոն առաջարկել էր, որ Ճապոնիան և Ռուսաստանը, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտին, վերջապես կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։