Մայիսի վերջից աշխարհում առաջին անգամ գրանցվել է քովիդով հիվանդացության աճ

Այս շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 3.4 միլիոնը, ինչը 300 հազարով ավելի է, քան նախորդ 7-օրյա ժամանակահատվածում: Այս մասին են վկայում TASS գործակալության հաշվարկները: Հիվանդացության աճ է նկատվել մայիսի վերջից հետո առաջին անգամ:
Մահացության ցուցանիշը շարունակում է նվազել: 7 օրում COVID-19-ից մահացել է 8.7 հազար մարդ, ինչը 900 հազարով քիչ է նախորդ շաբաթվա համեմատ և հանդիսանում է նոր նվազագույն ցուցանիշ՝ սկսած 2020 թվականի գարնանից:
Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ն արդեն 6-րդ շաբաթն է՝ ինչ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում քովիդով հիվանդացության ցուցանիշով, սակայն վերջին օրերին վարակի տարածման տեմպն այնտեղ փոքր-ինչ նվազել է, և հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ մեկ օրում սկսել են կրկին հայտնվել 100 հազարից քիչ վարակակիրներ: Ընդհանուր առմամբ վերջին 7 օրում այնտեղ գրանցվել է վարակման մոտ 568 հազար նոր դեպք, ինչը 93 հազարով քիչ է նախորդ շաբաթվա համեմատ:
Հիվանդացության աճ է նկատվում Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի շարք երկրներում:
ԱՄՆ-ում մահացությունը նվազել է 20 տոկոսով: Մեկ շաբաթում երկրում մահացել է մոտ 1200 մարդ, սակայն դա դեռևս մնում է ամենաբարձր ցուցնաիշն աշխարհում: