Խաչատուրովը մեղադրվում է հողատարածք գնելու մեջ․ փաստաբան
Երեկ՝ ժամը 20:10-ի սահմաններում է Գրիգորի Խաչատուրովը որպես մեղադրյալ ձերբակալվել, և դատարանին է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
Այդ մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Գրիգորի Խաչատուրովի շահերը ներկայացնող փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նա տեղեկացրեց, որ հարցը քննվելու է 12+12 ժամ ռեժիմով, այսինքն՝ ընդհանուր 24 ժամվա ընթացքում պետք է որոշում ընդունվի։
«Ըստ էության, Սեյրան Օհանյանի նույն գործն է, մի քանի գործ է միացված։ Մեղադրանքը փողերի լվացմանն է վերաբերում, բայց ԱԺ-ում գլխավոր դատախազի ներկայացրած դեպքերի հետ կապ չունի։ Այսինքն՝ այնտեղ պաշտոնեական դիրքը չարաշահելով վնաս պատճառելու մասին է խոսքը, իսկ այստեղ՝ այդ գույքերից մեկը ձեռք բերելու մասին»,- նշեց նա։
Փաստաբանը տեղեկացրեց, որ գործը վաղեմության ժամկետ ունի, տվյալ պարագայում 15 տարի է վաղեմության ժամկետը։
«Ըստ էության, գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ տարածքում գտնվող հողատարածքի ձեռք բերմանը»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Սեյրան Օհանյանի գործով անցնող Էդգար Արշակյանի անունն է կապվում Խաչատուրովի հետ, փաստաբանն արձագանքեց՝ նրանք այնքանով կապ ունեն, որ գույքը ձեռք բերողն ընկերական հարաբերություններ ունի այդ մարդու հետ, բայց գույքը ձեռք բերելու հետ կապ չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։