«Ինձ դուր է գալիս չափահաս լինելը». Մայլի Սայրուսը մանրամասներ է պատմել ընտանեկան ծրագրերի մասին (լուսանկարներ)

Երգչուհի, դերասանուհի Մայլի Սայրուսը խոստովանել է, որ իր կյանքը փոխվել է, և նա հաճույք է ստանում չափահաս դառնալուց։ Այս մասին արտիստը կիսվել է W ամսագրի հետ զրույցում, որի համար նկարահանվել է շապիկին։
Երգչուհին պատմել է, որ 20 տարվա մեջ առաջին անգամ մեծ բեմում զգացել է, որ իրեն լուրջ են վերաբերվում, և դա տեղի է ունեցել Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ։
Անձնական կյանքում նույնպես ապագայի պլաններ կան. «Ես կին եմ. Ես արդեն 31 տարեկան եմ ու դեռ չգիտեմ՝ երեխաներ ուզում եմ, թե ոչ։ Ես զգում եմ, որ իմ երկրպագուները ինչ-որ առումով իմ երեխաներն են»:
Լուսանկարներն այստեղ