Գազի տարանցման համար ուկրաինական խողովակաշարերի օգտագործմանն է անդրադարձ եղել

Գազի տարանցման համար ուկրաինական խողովակաշարերի օգտագործմանն է անդրադարձ եղել

Գազի տարանցման համար ուկրաինական խողովակաշարերի օգտագործման հարցում որոշումը մնում է Կիեւին։ Այս մասին մարտի 10-ին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը։

«Ինչ վերաբերում է ուկրաինական ենթակառուցվածքի օգտագործմանը, ապա Ուկրաինան պետք է որոշի, թե ինչպես է նա ցանկանում կառավարել իր խողովակաշարերի համակարգերը», - նշել է նա՝ խոսելով ռուսական գազի տարանցման հնարավարության մասին։