Բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինն էլ կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակում

Բախվել են «Opel»-ն ու «Lexus»-ը. վերջինն էլ կոտրել է բնակչի տան երկաթե պարիսպն ու հայտնվել տան բակում

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել են «Lexus» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Lexus»-ն էլ բախվել է Շիրակացի փողոցի 199/1 հասցեի մուտքի դարպասներին, կոտրել այն և հայտնվել բնակչի տան տարածքում: 
 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, քանի որ վթարի հետևանքով առկա է եղել նաև ավտովառելիքի արտահոսք:  

 
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը: