Լավն ա նախորդ իշխանությունների կոստյումը, այո՛, իրենցը թանկ էր, ճաշակով էր․ Անի Խաչատրյան

Սիրելի՛ երևանցիներ, քիչ առաջ չզեկուցվող հարցերի շրջանակում «սղղացրեցին» մի հարց, որի համար, մեղմ ասած, մեր գլուխն էին կոտրում։ Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների մեջ մեկը կա, որի գլուխը «փոխքաղաքապետների թայֆան ջարդում էր»։

«Եթե հիշում եք՝ ձեր ավագանու անդամը հիվադանոցում էր։ Իսկ դուք էստեղ, էլի նույն ձև նախագիծ բերեցիք, ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Իսկ այսօր սղղացնում եք, որ ձեր պեչատած նախագիծը ոնց բերել եք, տենց էլ կախ գլխով հետ եք տանում։ Հը՞, ոնց եք, դե հիմա գլուխներդ կախեք։ Ի՞նչ ասեմ՝ լավն ա նախորդ իշխանությունների կոստյումը, այո՛, իրենցը թանկ էր, ճաշակով էր, լավ էլ մեջը տեղավորվել եք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։