ՔՊ-ն Արցախի համար նախատեսել է Նախիջևանի ճակատագիրը

ՔՊ-ն Արցախի համար նախատեսել է Նախիջևանի ճակատագիրը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի Արցախից հայկական զորքի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հետ։ Այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները խոստացել էին «մինչև հունիս ապահովել Ղարաբաղից հայկական զինվորականների դուրսբերումը», սակայն մինչ օրս պայմանավորվածությունը չի կատարվել։

ՔՊ-ականները որդեգրել են ոչ հայանպաստ որոշումները «լղոզելու» քաղաքականություն: Արցախից հայկական զինուժի դուրսբերման խայտառակ որոշումը փորձում են շեղել Ռուբինյանի շուրթերով: Ռուբինյանը փորձում է ՀՀ հպարտ քաղաքացիներին ապացուցել, որ նրանք Ալիևի հրահանգները չեն կատարում: Եթե հայկական զինուժը դուրս է բերվում Արցախից, Արցախին սպասվում է Նախիջևանի ճակատագիրը՝ հայաթափումը միայն ժամանակի հարց է: 

Արցախի հայաթափմանը հետևելու է Սյունիքի հայաթափումը՝ այդ ժամանակ ՔՊ-ն կարող է անգամ իշխանության չլինել՝ նրանք 2018թ.-ից իրենց քայլերով հանգեցրել են այս աղետալի իրավիճակին: Արցախի անվտանգության միակ երաշխավորն այսօր ռուսական խաղաղապահներն են, սակայն, թուրք-ադրբեջանական տանդեմն անելու է ամեն ինչ, որպեսզի ռուսական զորքը դուրս բերվի Արցախից:

Հայոց բանակը տասնամյակներով համարվում էր Հարավային Կովկասի ամենամարտունակ բանակը՝ Փաշինյանից և թիմից պահանջվեց մի քանի տարի բանակը դե-ֆակտո «կազմաքանդելու» համար՝ բարեփոխումների անվան տակ:

ՀՀ-ն ու Արցախը կործանվելու են, եթե ՔՊ-ականները շարունակեն պաշտոնավարել. ՀՀ քաղաքացիները դա պետք է գիտակցեն:

Վահրամ Բագրատյան