Աշխարհում քովիդից մահացությունը հասել է 2020 թվականի գարնանից ի վեր ամենացածր նիշին

Աշխարհում քովիդից մահացությունը հասել է 2020 թվականի գարնանից ի վեր ամենացածր նիշին

Մայիսին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աճել է մոտ 15.9 միլիոնով: Դա 1/3-րդով պակաս է, քան ապրիլին, և համապատասխանում է անցած տարվա հոկտեմբերի ցուցանիշին: Այս մասին պարզ է դառնում է TASS-ի հաշվարկներից:

Մահացությունն անցած ամսվա համեմատ նույնպես նվազել է 1/3-րդով և հայտնվել 2020 թվականի գարնանից ի վեր ամենացածր մակարդակի վրա: Մայիսին աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 55 հազար մարդ:

Հիվանդացությամբ առաջին տեղում ԱՄՆ-ն է: Այնտեղ հայտնաբերվել է վարակման մոտ 3 մլն դեպք: Վարակի տարածման տեմպը նախորդ ամսվա համեմատ կրկնակի աճել է: Երկրորդ տեղում Գերմանիան է, երրորդում՝ Ավստրալիան:

Մահացության ցուցանիշով կրկին առաջին տեղում ԱՄՆ-ն է: Մեկ ամսում արձանագրվել է 9.7 հազար մահ՝ ապրիլի համեմատ 15 տոկոսով պակաս: Երկրորդ և երրորդ տեղերում են Ռուսաստանն ու Գերմանիան: