Ուկրաինան փորձել է գրոհել «Թուրքական հոսք»-ով գազ մատակարարող կայանը, Խերսոնի 3 խաղաղ բնակիչ է մաhացել

Ուկրաինայի զինված ուժերը փորձել են գրոհել Կուբանում կայանը, որը գազ է մատակարարում «Թուրքական հոսք» գազատարով։
Բոլոր անօդաչու սարքերը խոցվել են, կայանը աշխատում է բնականոն ռեժիմով։ Գերատեսչությունը հարձակումը կապում է Զելենսկու Վաշինգտոն կատարած այցի հետ։ Ըստ ռուսական կողմի՝ հիմնական նպատակն է դադարեցնել գազի մատակարարումը եվրոպական երկրներ։
Բաց այդ, Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Խերսոնի մարզի երեք խաղաղ բնակիչ է մահացել, հինգը վիրավորվել են։