Երեխեքը սոված սատկում են, չգիտենք՝ ինչ անել․ ՊՆ նախկին շենքի բնակիչ

Շատ վատ վիճակ է․ սաղ տեղերը փակել են, ժողովրդին չեն թողնում ներս մտնել։ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը։ 

Նրա խոսքով՝ երեխեքը «սոված սատկում են», իրենք էլ չգիտեն՝ ինչ անել։

«Վարձով տնից դուրս եկանք, որ մի բան անենք, հիմա վարձով էլ չենք կարող ապրել»,- ասաց նա։

Քաղաքացին պատմեց, որ իրենց որպես հիմնավորում ներկայացրել են այն, որ իրենք ապօրինի են ապրում այդ շենքում, դեռ մեկ ամիս առաջ զգուշացվել են։

«Զգուշացրել եք՝ ինչ, ո՞ւր գնանք։ Ուր գնա ժողովուրդը, երեխեքը ո՞ւր գնան»,- վրդովված ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։