Ինչո՞ւ «մեղմացավ» Փաշինյանը

Ինչո՞ւ «մեղմացավ» Փաշինյանը

Դատարանը նախօրեին կալանքից ազատել է հունիսի 12 -ի բախումների գործով չորս մեղադրյալի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։

Եվս 8 անձի դեպքում կիրառված տնային կալանքը փոխվել է, այս դեպքում էլ ընտրվել է վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ 

Այսպիսով, հունիսի 12-ի գործով այլևս ազատազրկվածներ չկան: Սա կարևոր հանգամանք է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հունիսի 12-ն, ինչ-որ իմաստով, ներքաղաքական ջրբաժան էր, Հայաստանի ներքաղաքական կյանքի նոր բաժանարար գիծ, որի մի կողմում ավտորիտար իշխանությունն է, մյուսում՝ նոր ձևավորվող ընդդիմությունը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ:

Ի՞նչը նպաստեց իշխանության «մեղմացմանը»:

Տեսանելի միջազգային ճնշում չի եղել, բայց առնվազն չբացառենք, որ կուլիսներում նման բան եղել է, և իշխանությունները որոշել են ազատվել այդ «բեռից»:

Հատկապես, որ հունիսի 12-ի թեմայի «տաք» պահելն իշխանության համար անհարմար պահեր էր ստեղծում, մասնավորապես այն մասով, որ այդ օրն օգտագործվել էր անհամաչափ ու արգելված հատուկ միջոց:

Իհարկե, հնարավոր է, որ ընդդիմադիրների նկատմամբ Փաշինյանի «մեղմացումն» այլ մոտիվ ունի ու պայմանավորված է այն հանգամանքով, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն այլևս չունի նախկին ուժը և գոյաբանական վտանգ չի ներկայացնում իշխանության համար:

 

Վահրամ Բագրատյան