Նոր մանրամասներ՝ Գրիգորի Խաչատուրովի գործով
Եկեք մոռանանք զորամասի տարածք հասկացությունը, քանի որ այն անշարժ գույք է, որը իննսունականների կեսերից այլևս որպես զորամաս չի ծառայել։
Այդ մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, որը գեներալ Գրիգորի Խաչատուրովի ընկերոջ Էդգար Արշակյանի պաշտպանն է։
Հիշեցնենք, որ Էդգար Արշակյանն անցնում է ՊՆ նախկին փոխնախարար Սեյրան Օհանյանի գործով և նրան արդեն մեղադրանք է առաջադրվել։ Այժմ Գրիգորի Խաչատուրովը ևս այդ գործին կցված գործով է անցնում։
Փաստաբանի խոսքով՝ ՀՀ-ում ՊՆ-ին հատկացված բոլոր զորամասերն ու տարածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել։ Դրանից հետո այդ տարածքները իրավական հիմք ստացել են 2005 թվականին, որից հետո որպես զորամաս երբևէ առկա չեն եղել։
«Ինչ վերաբերում է հարցին՝ դրանք օտարելի տարածքներ են, թե ոչ, ապա պատասխանատուն որևէ կերպ Էդգար Արշակյանը չի»,- նշեց նա։
Նա նշեց՝ գլխավոր դատախազն ԱԺ-ում ուղղակի մանիպուլյացիաներ է արել։
«2006 թվականի օգոստոսի 12-ին երրորդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը Վանաձոր քաղաքում ձեռք է բերել բնակարան։ Այդ ժամանակ կնքվել է առ ու վաճառքի և հիփոթեքի պայմանագիր, որի պայմաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Գրիգորի Խաչատուրովին տրամադրվել է 18 միլիոն 484 հազար դրամի վարկային գիծ։ Որոշ ժամանակ հետո բանկը Գրիգորի Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, նա էլ խնդրել է իր ընկերոջը, իր սանիկների հորը՝ Էդգար Արշակյանին իրեն որոշակի գումարով օգնել»,- ներկայացրեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։