Բնագիծ այդ ուղղությամբ չենք ունեցել, ռուսական կողմի առաջարկությամբ ՊԲ-ն դիրքերը հանել էր. Բաբայան
Մինչև ադրբեջանական կողմի ներխուժումը, որքանով տեղյակ եմ, Արցախի պաշտպանական բանակին դիմել էր ռուսական կողմը, որպեսզի հանվեին այդ պոստերը, որ իմաստ չունի այդտեղ պոստ պահելու, որ երկու կողմն էլ հեռացնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
Նրա խոսքով՝ հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել այդտեղ նստել են, իսկ այնտեղ չի եղել ռուսական կողմը․ «Հիմա ռուսական կողմը գնացել է, որ այդ հարցերը կարգավորի»։
MediaHub.am-ի դիտարկմանը, որ այդ բնագիծն ամբողջությամբ առանց վերահսկողության ենք թողել՝ Բաբայանը արձագանքեց․ «Ընդհանրապես բնագիծ գոյություն չունի ոչ միայն անդտեղ, այլև բազմաթիվ տեղեր»։
Մանրամասները՝ տեսանյութում