Ալեքսեյ Նավալնին մահացել է. մանրամասներ

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար շրջանի թիվ 3 ուղղիչ գաղութում: Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը։
«Այս տարվա փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսնելուց հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկից բուժաշխատողներ և շտապօգնության խումբ է հրավիրվել»,– ասվում է հաղորդագրությունում։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք, սակայն, դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի ուշ տեղեկացվեց, որ Նավալնու մոտ թրոմբ է պոկվել:
Նավալնին կալանավորվել է 2021 թվականի հունվարի 17-ին Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Նա 47 տարեկան էր:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world