Թուրքիան ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում հրաժարվել ռուսական գազից. Չավուշօղլու

Թուրքիան ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում հրաժարվել ռուսական գազի մատակարարումից. հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ոչ, կարճաժամկետ հեռանկարում դա անհնար է», - ասել է պաշտոնյան ի պատասխան լրագրողների հարցին առ այն, թե արդյոք Թուրքիան մոտ ապագայում կկարողանա ռուսական գազին այլընտրանքներ գտնել, օրինակ՝ Իրաքից, Ադրբեջանից կամ Իսրայելից:
Թուրքիան խնդիրներ չի ունենա ռուսական գազի մատակարարման հետ կապված, քանի որ չի մասնակցել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին, ասել է նախարարը։