Ուժգին պայթյուն՝ ներկերի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ

Ուժգին պայթյուն՝ ներկերի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ

Ստամբուլի ներկերի գործարանում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, միջադեպի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս ինը՝ վիրավորվել։

Վերջին տվյալներով, փրկարարները որոնում են երեք անհետ կորածների, որոնք չեն պատասխանում զանգերին:

Առայժմ հայտնի չէ հրդեհի պատճառը։ Գործարանի աշխատակիցներն ասել են, որ պայթյուններ են լսել:

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, սակայն այն ամբողջովին մարել դեռ չի հաջողվում: