Նշվել է մարդկանց համար թունավոր բանջարեղենները. որո՞նք են դրանք

Սննդաբան Անաստասիա Կոնդաուրովան նախազգուշացրել է, որ որոշ բանջարեղենի չափից ավելի օգտագօրծումը խնդրներ է առաջացնում։ Եվ դրանք ոչ թե էկզոտիկ մրգեր են, այլ մի բան, որը գրեթե յուրաքանչյուր մարդ ունի իր սառնարանում. հայտնում է Podmoskovye Segodnya-ն։
- Կարտոֆիլ, հատկապես կանաչ կամ բողբոջած: Այն պարունակում է բնական թույն՝ սոլանին։ Արդյունքում կարող եք ստանալ թունավորումներ, սրտխառնոց, փսխում, գլխացավեր և նույնիսկ սրտի ռիթմի խանգարումներ։
- Լոլիկը կարող է վտանգավոր լինել բարձր թթվայնության պատճառով։ Սննդակարգում չափազանց շատ լոլիկը կարող է առաջացնել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ, այրոց և որովայնի ցավ:
- Վարունգ: Դրանք պարունակում են կուկուրբիտացիններ, որոնք առաջացնում են թունավորումներ, փորլուծություն, փսխում և ստամոքսի ցավ։
- Բրոկկոլին, հատկապես հում վիճակում օգտագործելիս, պարունակում է իզոթիոցիանատներ: Այս նյութերը կարող են առաջացնել ստամոքսի գրգռում և ուժեղ այրոց: