Կայացել է Բրուքլին Բեքհեմի և Նիկոլա Պելցի հարսանիքը (լուսանկարներ)

Այս գարնան, թերևս, ամենասպասված պսակադրության գլխավոր հերոսն ու հերոսուհին՝ Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը նոր լուսանկարներ են հրապարակել շքեղ միջոցառումից. հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորապսակները հրապարակել են բրիտանական Vogue-ի լուսանկարիչ Գերման Լարկինի ֆիքսած կադրերը, որոնք ավելի ուշ հրապարակվելու են հեղինակավոր ամսագրում:
Ընդհանուր առմամբ, հարսանեկան արարողության վրա ծախսվել է 3,5 մլն դոլար: Այն անցկացվել է հարսնացուի հոր՝ միլիոնատեր Նելսոն Պելցի շքեղ առաձնատանը: Հարսնացուն կրել է Valentino ճերմակ զգեստ: