ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան․ news.am

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ. Արտակ Զեյնալյան․ news.am

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:

«ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների 2020 թվականի երկու գործ մտել է  բանավեճի փուլ, մեզ այդ մասին ծանուցում է եկել: Մեկը Նարեկ Սարդարյանի գործն է` 2020 թվականին ադրբեջանական դիվերսիոն խումբն առեւանգել, տարել է Ադրբեջան մինչեւ պատերազմը, մյուսը` Հադրութի հրապարակում գնդակահարության գործն է: Այս երկու գործը սկսվել է, հիմա բանավեճի փուլն ենք»,-ասաց նա` նշելով, որ  Ադրբեջանը դեռ դիրքորոշում չի հայտնել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։