Քաղաքապետ և առաջին տեղակալ չունենք, Աստված չանի՝ պարոն Հովհաննիսյանին բան պատահի. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ ավելի կարևոր հարց կա, որ հուզում է երևանցիներին, դա Երևանի քաղաքապետի հարցն է։

«Մենք չունենք քաղաքապետ և առաջին տեղակալ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող էին իրար փոխարինել և նիստ վարել, Աստված չանի, եթե նիստի գալուց առաջ պարոն Հովհաննիսյանին մի բան պատահի, մենք չենք ունենա մարդ, որն իրավունք ունի այս դահլիճում նիստ վարել»,-ասաց նա։

Աբգարյանը նշեց, որ պետք է երևանցիներին պատասխան տալ, թե երբ է քաղաքապետ ընտրվելու։

«Քաղաքը չի կարող կաղ, մի ոտանի կառավարում ունենալ»,-նշեց Աբգարյանը։ 

Քաղաքապետի ժ/պ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ եթե նման դեպք պատահի, նիստը ամենատարեց ավագանին կվարի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։