Գրենլանդիան ապագայում կարող է անկախանալ․ վարչապետ

 Գրենլանդիան ապագայում կարող է անկախանալ․ վարչապետ

Գրենլանդիայի վարչապետ Մութե Էգեդեն ասել է, որ կղզին ապագայում կարող է անկախանալ և ասոցացման համաձայնագիր ստորագրել Ֆարերյան կղզիների և Դանիայի հետ, բայց մնալ արևմտյան դաշինքի կազմում պաշտպանության և անվտանգության երաշխիքների համար:

Նա նշել է, որ կան անվտանգության և պաշտպանության քաղաքականության մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են միավորվել այլ երկրների հետ, որոնց հետ Գրենլանդիան արդեն դաշինքի մեջ է։

Վարչապետի խոսքով՝ «հնարավոր է» իրավիճակ, երբ Գրենլանդիան անկախանա և ասոցացման համաձայնագիր ունենա։

«Ես ոչ մի տարբերակ չեմ բացառում, բայց դա կլինի արևմտյան դաշինքի շրջանակներում»,- ասել է Էգեդեն Դ.Ռ.