Ինչպե՞ս իջեցնել խոլեստերինն առանց դեղահաբերի

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ ծովային ձուկ ուտելը նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։
Նա «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդաշարում խոլեստերինն առանց հաբերի իջեցնելու միջոց է առաջարկել։
«Օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները, որոնք առկա են ծովային ձկներում, իրականում նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակն ու բարձրացնում լավ խոլեստերինի մակարդակը»,- բացատրել է բժիշկը՝ խոսելով ծովային ձկների օգտակարության մասին։
Ըստ բժշկի՝ այն օգտակար է բոլոր առումներով։ Նա նաեւ ընդգծել է, որ ձուկը միջերկրածովյան սննդակարգի հիմքն է։