ՌԴ-ն անփոփոխ աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

ՌԴ-ն անփոփոխ աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

ՌԴ-ն անփոփոխ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։  Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը  անփոփոխ աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:  Այն գործարկվել է Մոսկվայում հունվարի 14-ին ՝ մեր անմիջական միջնորդությամբ։  Մենք պատրաստ ենք այսուհետ ևս բազմակողմ աջակցություն ցուցաբերել։  Ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության, տնտեսական բարգավաճման շահերից»,- նշել է Զախարովան: