Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը՝ թաղապետի կողմից Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի պահվածքի, մասնավորապես ընդդիմադիր Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը, որ տրամադրվել է MediaHub-ին. «Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»։
Հիշեցնենք, Արթուր Չախոյանին բերման են ենթարկել ծեծից հետո: