Կա՞ն «կարմիր գծեր» Արցախում

Կա՞ն «կարմիր գծեր» Արցախում

Ինչո՞ւ է Արցախի իշխանությունը խախտել իր իսկ սահմանած կարմիր գիծը, և որոշել, որ արցախցիները պետք է օգտվեն Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից։ 

Արայիկ Հարությունյանն ընդդիմադիրներին ադրբեջանական անցակետից օգտվելու որոշումը բացատրել է հանրային պահանջով:

Իհարկե, դժվար է չափելի պատկերացում կազմել Արցախում առկա հասարակական տրամադրությունների մասին, մանավանդ, որ շրջափակման պայմաններում շատ դժվար է ԼՂ-ում սոցիոլոգիական պրոֆեսիոնալ հարցումներ անցկացնել:

Այնուամենայնիվ, գոյություն ունի քաղաքական խնդիր, որն Արցախում կարող է նոր բաժանարար գծեր առաջացնել:

Մի կողմից, ակնհայտ է, որ Լաչինում տեղակայված ադրբեջանական անցակետից օգտվելը լեգիտիմացնում է նույն ստատուս-քվոն, ինչին այնքան ակնհայտորեն ձգտում է Բաքուն: Մյուս կողմից, Ադրբեջանը չի հանդիպում որևէ լուրջ հակազդեցության ու միամիտ է պատկերացնել, որ ադրբեջանական անցակետը հանվելու է. այսօր Ռուսաստանը կամ Արևմուտքը որևէ լուրջ շահ չունեն հակադրության մեջ մտնել Ադրբեջանի հետ՝ անցակետի կամ նույնիսկ՝ ԼՂ խնդրի պատճառով:

Նման իրավիճակում Արցախի իշխանությունը պարտավոր է գտնել լուծումներ, որոնք, մի կողմից, արցախցիներին թույլ կտան հաղթահարել, այսպես ասած, անկլավային ռեժիմը, մյուս կողմից՝ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

 

Վահրամ Բագրատյան