Էլինա Ավանեսյանը նորից հաղթել է․ ո՞վ է հաջորդը

Էլինա Ավանեսյանը նորից հաղթել է․ ո՞վ է հաջորդը

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Brisbane International Presented by Evie մրցաշարի երկրորդ շրջանում 6:3, 1:6, 6:2 հաշվով առավելության է հասել աշխարհի 12-րդ ռակետ, իսպանուհի Պաուլա Բադոսայի նկատմամբ:

Երրորդ շրջանում Ավանեսյանը հանդիպելու է թունիսցի Օնս Ժաբերի հետ:

Մրցաշարն ընթանում է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում։