Ձախողված բանակցությունները կարող են ԱՄՆ-ի ավելի մեծ ճնշում գործադրելու հնարավորություն լինել Կիեւի վրա. The Economist

Ձախողված բանակցությունները կարող են ԱՄՆ-ի ավելի մեծ ճնշում գործադրելու հնարավորություն լինել Կիեւի վրա. The Economist

Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները Կիևի համար կարող են հանգիստ շունչ քաշելու հնարավորություն կամ դաժան հարվածների հերթական փուլը դառնալ, գրել է «The Economist»-ը։

Ի վերջո, եթե ամերիկյան կողմը հայտարարում է, որ հանդիպման նպատակը «խաղաղ համաձայնագրի և նախնական զինադադարի հիմքեր» ստեղծելն է, ապա ուկրաինական կողմը մտավախություն ունի, որ հանդիպումը կարող է հետաձգող մարտավարություն կամ Դոնալդ Թրամփի փորձ՝ հասնելու Ռուսաստանին ձեռնտու զիջումների։

Հրապարակումը նաև նշել է, որ ուկրաինական պատվիրակության ղեկավար, նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը պոպուլյար չէ Թրամփի թիմի համար, մինչդեռ ուկրաինական կողմի բանակցությունների մյուս մասնակիցները՝ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և ռազմական խորհրդական Պավլո Պալիսան, համարվում են Երմակին հավատարիմ։