ԵԽ-ն ընդունել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող զեկույցներ. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից հայտնեց, որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ պատրաստած նոր զեկույցը։

Նրա խոսքով՝ բազմաթիվ կարևոր շեշտադրումներ կան այդ զեկույցում։

«Զեկույցում խստորեն դատապարտվել է անցած տարի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, մատնանշվել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակը և փոխկապակցվածության մեջ է դրվել Ադրբեջանի հետ տնտեսական գործակցությունն այնտեղ մարդու իրավիճակների բարելավման հետ։ Սա, կարծում եմ, ևս շատ կարևոր է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։