Ճակատ ճակատի բախվել են Ford Transit-ն ու բենզատար ЗИЛ-ը, վիրավորին կան․ նոր մանրամասներ

Ճակատ ճակատի բախվել են Ford Transit-ն ու բենզատար ЗИЛ-ը, վիրավորին կան․ նոր մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Գեղարոտ-Ծիլքար հատվածում ճակատ ճակատի բախվել են Ford Transit մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բենզատարը։ Գրել․ է «Շամշյանը»։

Վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդրը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար  ծառայության Արագածի հրշեջ փրկարարկան ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները ավտոմեքենայի մեջ վիրավորին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան»  բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ЗИЛ-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված Ford Transit-ի վարորդի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։