Գագիկ Ծառուկյանը «Նաիրի» ԲԿ-ում է․ ո՞րն է պատճառը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի ժամ է՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ ԲԿ-ի դրսում նրան ուղեկցող մեքենաներն ու անվտանգության աշխատակիցներն են, որոնք մեզ ասացին, թե Ծառուկյանը եկել է «Նաիրի» ԲԿ՝ հիվանդատես։ Սակայն MediaHub-ին բժշկական կենտրոնի ներսից այլ բան փոխանցեցին, որ Ծառուկյանը եկել է բուժզննություն անցնելու և առաջին հարկի կաբինետներից մեկում էր, իսկ առաջին հարկում հիվանդնասենյակ չկա։
Mediahub-ը փորձեց կապ հաստատել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ՝ հասկանալու, թե ինչ նպատակով է ԲՀԿ առաջնորդը ժամանել «Նաիրի» ԲԿ, սակայն Տոնոյանը զանգերն անպատասխան թողեց։
Նշենք, որ հիվանդանոցի բակում նկատեցինք նաև «Նաիրի» ԲԿ հիմնադիր Հարություն Քուշկյանին սպասարկող մեքենան ևս։ Հավանաբար Քուշկյանը եկել էր հիվանդանոց՝ դիմավորելու Ծառուկյանին, որի կուսակցության քվոտայով տարիներ առաջ ՀՀ առոջղապահության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում։
Լուսանկարներն այստեղ։
Վահե Մակարյան