Եվրո2004-ի մասնակից Ալեքսեյ Բուգաեւը ռազմաճակատում մաhացել է

Եվրո2004-ի մասնակից Ալեքսեյ Բուգաեւը ռազմաճակատում մաhացել է

«Կրասնոդարի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Բուգաեւը, որը դատապարտվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, մահացել է Հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Այս մասին հայտնել է մարզիկի հայրը։

Նախկին պաշտպան Ալեքսեյ Բուգաեւին բռնել էին մեֆեդրոնով անցյալ տարվա հոկտեմբերին։ Նա դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման։

Թե կոնկրետ որտեղ է մահացել նախկին մարզիկը, հայտնի չէ։ 43-ամյա Բուգաեւի մահվան մասին հայտնի է դարձել երեկ։

Բուգաևը խաղացել է «Տորպեդոյում», «Լոկոմոտիվում», «Տոմում» և «Կրասնոդարում»: Ռուսաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է յոթ հանդիպում, որից երկուսը Եվրո2004-ում։ 2010 թվականին՝ 29 տարեկան հասակում, ավարտել է կարիերան։

Բուգաեւի հայրը՝ Իվան Բուգաեւը, «ՌԲ Սպորտ»-ի հետ զրույցում հաստատել է, որ որդին մահացել է։

- Սպորտային իրավաբան Անտոն Սմիրնովը իր տելեգրամյան ալիքում գրել է «Ազնվությունը արատ չէ», որ ձեր որդին Ալեքսեյը մահացել է ՀՌԳ-ում: Սա ճի՞շտ է:

- Ճիշտ է։

- Ընդունեք մեր ցավակցությունները։ Դատավճռից անմիջապես հետո՞ է Ալեքսեյը գնացել ՀՌԳ:

- Այո։ Նա պատրաստվում էր վճիռը ստանալ ու գնալ ՀՌԳ։