Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից:

Այս մասին հայտնում է «Կադիս» ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը խզվել է ֆուտբոլիստի և ակումբի փոխադարձ համաձայնությամբ:

Հարոյանը «Կադիս»-ի կազմում մասնակցել է 19 խաղի: Դեռևս հայտնի չէ, թե հայ պաշտպանը որտեղ կշարունակի կարիերան:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ իսպանական այլ ակումբներ ևս հետաքրքրված են Հարոյանի ծառայություններով:

Վարազդատ Հարոյանը «Կադիս»-ին էր միացել 2021 թվականի մայիսին: