Քայլի Ջեններն առաջին անգամ հայտնել է, որ իր դեմքին ֆիլերներ է ներարկել

Քայլի Ջեններն առաջին անգամ հայտնել է, որ իր դեմքին ֆիլերներ է ներարկել

Մոդել և գործարար Քայլի Ջենները խոսել է վիրահատական ​​միջամտությունների մասին։ Նա կիսվել է իր անձնական պատմություններով Homme Girls-ին տված հարցազրույցում:

«Մարդիկ կարծում են, որ ես դանակի տակ եմ մտել դեմքս փոխելու համար, բայց սա սուտ է։ Բացի այդ, ես վստահ մարդ եմ։ Մարդիկ չեն հասկանում մազերի, լավ դիմահարդարման և ֆիլլերի ուժը»,- ասել է Ջենները։

Գործարարուհին ընդգծել է, որ առաջին անգամ դիմել է ֆիլլերի՝ դեմքի դիմագծերը փոխելու համար։ Այնուամենայնիվ, նա հեռացրել է շուրթերի ներարկված լցոնիչները 2018 թվականին։ 25-ամյա Քայլի Ջեները կեցվածք է ընդունել սև լատեքսային զգեստով,  լաքապատ կաշվե բարձրաճիտ կոշիկները՝ բարձր կրունկներով։