Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին

Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակությանը:

Փաշինյանը ողջունել է Ճան Մինի այցը Հայաստան և կարևորել կազմակերպության հետ համագործակցության զարգացումը: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ և այդ առումով անդրադարձել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեության և հետագա փոխգործակցության շուրջ: