2022 թվականի սկզբից ամենահարուստ ռուսները 45.5 միլիարդ դոլար են կորցրել

Ռուսաստանի ամենահարուստ ձեռնարկատերերի կուտակային կարողությունը 2022 թվականի սկզբից կրճատվել է 45.484 միլիարդ դոլարով։ Այդ մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի (BBI) նոր տվյալները:
BBI-ում ներկայացված են աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ։ Նրանք 23-ը ռուսներ են։ Մայիսի 2-ի դրությամբ նրանց պատկանում էր ընդհանուր 328.04 մլրդ դոլար։
Ռուսաստանցիներից ամենահարուստը Վլադիմիր Պոտանինն է՝ «Նորնիկել» հանքարդյունաբերության եւ ձուլման ռուսական ընկերության գործադիր տնօրենը: 2022 թվականի հունվարի 1-ից նա հարստացել է 645 միլիոն դոլարով։ Նրա կարողությունը գնահատվել է 31,5 միլիարդ դոլար։
Երկրորդ տեղում «Նովատեկ» նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լեոնիդ Միխելսոնն է։ Նա կորցրել է 6.48 միլիարդ դոլար, ձեռնարկատերն ունի 26 միլիարդ դոլար:
Երրորդը դարձել է Նովոլիպեցկի երկաթի եւ պողպատի գործարանի սեփականատեր Վլադիմիր Լիսինը։ Նա կորցրել է 4.27 մլրդ դոլար, սակայն բարձրացել է չորրորդ տեղից։ Նրա տրամադրության տակ կա 23.7 միլիարդ դոլար։
Ամենաշատը կորցրել է «Նովատեկ»-ի եւ գազի վերամշակման եւ նավթաքիմիական ընկերության համասեփականատեր, ռուս եւ ֆինն գործարար Գենադի Տիմչենկոն։ BBI-ի վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է իններորդ տեղը։ Նրա կապիտալը նվազել է գրեթե 7 մլրդ դոլարով եւ այժմ 15.5 մլրդ դոլար է կազմում: