Հարավային Օսիայի նախագահը հոսպիտալացվել է

Հարավային Օսիայի նախագահը հոսպիտալացվել է

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հիպերտոնիկ ճգնաժամով հոսպիտալացվել է Հյուսիսային Օսիայի Վլադիկավկազի հանրապետական ​​կլինիկական հիվանդանոց։ Ինչպես լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Բոսիկովան, նրա վիճակը կայուն է։

«Գլխավոր բժշկի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ալան Էդուարդովիչն ընդունվել է հիպերտոնիկ ճգնաժամով, նրա վիճակը կայուն է, նա գտնվում է սրտաբանական բաժանմունքում: Ներկայումս բուժօգնության չափանիշներին համապատասխան հետազոտություններ են անցկացվում»,- ասել է Բոսիկովան։